ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ինքնապաշտպանության օրենքը

Ինքնապաշտպանության օրենքը
20.07.2023 | 16:43

Արնախում Ալիևը երկու ձեռքով բռնել ու սեղմում է հայկական երկու հանրապետությունների կոկորդները՝ իր հակահայ արշավներում ձեռք բերած հաջողություններից ուժ առած ու հաբռգած:

Աջով սեղմում է Արցախի, ձախով՝ Հայաստանի կոկորդը: Ինքնապաշտպանության պարզ օրենքը թելադրում է, որ պետք է «կտրել» այդ մահաբեր ձեռքերը:

Որքան էլ ելքի փնտրտուքներում դեգերենք, միևնույն է՝ հանգելու ենք այդ մտքին. որովհետև ազատ լինելու համար, նախ, պետք է վանես քեզ վրա ձեռք բարձրացնողին:

Բաշիբոզուկ Ալիեւը, առնվազն, պետք է զգա հայ հայրենասերի ռևանշիստական շունչը իր դիմաց ու հետևում, հասկանա, որ ինքն անպատիժ չի մնա:

Եվ եթե կան մեզ սեղմող այլ ձեռքեր ևս (անշուշտ, կան), դրանք նույնպես պետք է չեզոքացվեն, որտեղ էլ գտնվեն՝ ներսում, դրսում, թե դեռևս անկռահելի մի վայրում:

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1978

Մեկնաբանություններ